Հույս ունենք, սա Մխիթարյանի վերջին խաղն է ՄՅՈւ-ում. երկրպագուների հիստերիան շարունակվում է

12:53 06.11.2017

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և դաշտում է անցկացրել 63 րոպե:

Մանչեսթերցիների երկրպագուները դժգոհությունը շարունակվում է: Նրանցից ոմանք պահանջում են թիմից հեռացնել 28-ամյա ֆուտբոլիստին:

@hashkhan_

«Հույս ունեմ, որ սա Մխիթարյանի վերջին խաղն է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ձախողում»:

@Tarrantinooo

«Հույս ունեմ, որ Մխիթարյանն այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա նվիրված չէ: «Յունայթեդի» ֆուտբոլիստն այդպիսին չպետք է լինի»:

@ONeillMatty

«Ուրախ եմ, որ Մխիթարյանին փոխարինեցին: Չեմ հասկանում, թե ինչ է Մոուրինյուն տեսնում նրա մեջ»:

@marthematia

«Մխիթարյանը տարածության վատնում է: Դադարում եմ նրան հետևել սոցիալական կայքերում»:

@OzPaklo

«Մխիթարյանը նմանվում է Օզիլին»:

@mattyslater_

«Մխիթարյանին անհրաժեշտ է մի քանի խաղ դաշտ դուրս չբերել»:

@aramiggs

«Հենրիխի ամենաողորմելի ելույթն էր»:

@ewillywillz

«Պետք է վաճառենք այս Մխիթարյանին»:

@Red_Penguin11

«Մխիթարյանը պետք է հետ հայացք նետի իր վրա և հասկանա, թե ինչ է դարձել: Երբ քեզ փոխարինում է Ֆելաինին, դա ինչ-որ բանի մասին արդեն վկայում է»:

Share |

Լրահոս