Ռամոս. Ասենսիոն իսկակական աստղ է. նրան հանգիստ թողեք, որ խաղա

12:09 06.11.2017

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արել հանգիստ թողնել թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին:

Վերջինս գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի` «Լաս-Պալմասի» հետ խաղում` նպաստելով իր թիմի` 3:0 հաշվով հաղթանակով.

«Ասենսիոն իսկական աստղ է: Նրան հանգիստ թողեք, որ խաղա և հաճույք ստանա իր ցուցադրած ֆուտբոլից: Նա երիտասարդ է, կարիք չկա բարդացնելու նրա կյանքը:

Ասենսիոն այնպիսի գոլեր է խփում, որ մարդիկ մտածում են` նրա յուրաքանչյուր հարվածը պետք է ավարտվի մրցակցի դարպասի գրավմամբ»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Նշենք` Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 11 հանդիպման է մասնակցել և դարձել է 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...