Մոուրինյուն ձմռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերի միայն մի դեպքում

12:44 08.11.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու դեպքում ստիպված կլինի վաճառել թիմում գտնվող որոշ ֆուտբոլիստների:

Այդ որոշման մասին պորտուգալացուն են հաղորդել ակումբի ղեկավարները: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, ակումբի ղեկավարությունը մտադիր է կրճատել տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարվելիք ծախսերը: 

Վերջին երկու տարիների ընթացքում Մոուրինյուն 6 հիմնական տրանսֆերների վրա ծախսել է 285 մլն ֆունտ ստերլինգ: 

Հաղորդվում է, որ Ֆելաինիի ապագան դեռ հայտնի չէ: Բելգիացի կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է ամռանը, սակայն նա կարող է սկսել բանակցություններ վարել այլ ակումբների հետ արդեն հունվարին:

Share |

Լրահոս