Էրիկ Վարդանյան. Շատ ուրախ եմ հավաքականում նորամուտիս և գոլիս համար

20:55 09.11.2017

«Փյունիկի» 19-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը Հայաստանի հավաքականում իր նորամուտը գոլով նշելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին.

«Շատ լավ տպավորություններ ունեմ: Պետք է անցնենք առաջ, քանի որ վաղը Երիտասարդականի հավաքականի կազմում նույնպես խաղ ունեմ անցկացնելու: Պետք է մոռանամ և պատրաստվեմ այդ խաղին:

Ինձ համարում եմ Երիտասարդական հավաքականի խաղացող: Այնտեղ, ամենայն հավանականությամբ, ամբողջ հանդիպում կանցկացնեմ: 

Շատ ուրախ եմ այս գոլի համար, բայց պետք է մոռանամ դրա մասին և պատրաստվեմ հաջորդ խաղին: Կփորձեմ խաղից խաղ ավելի լավ հանդես գալ: Գոլից հետո շատ լավ զգացողություններ ունեի»,- ասել է ֆուտբոլիստը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի խաղում Հայաստանի Մ21 հավաքականը Երևանում կմրցի Ռուսաստանի իր հասակակիցների հետ:

Share |

Լրահոս