Independent. Մոուրինյուն ստիպված է դաշտ դուրս բերում Մխիթարյանին

14:58 09.11.2017

Անգլիական «Independent»-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ մարզավիճակին:

«Եթե հայացք նետենք թվերին, ապա բարդ կլինի հերքել, որ Հենրիխ Մխիթարյանը հիանալի մեկնարկ է ունեցել մրցաշրջանի սկզբում: Փլեյմեյքերը մեկնարկային 3 խաղերում 5 գոլային փոխանցում է կատարել, որոնցից յուրաքանչյուրը նպաստել է մանչեսթերցիների հաղթանակին: Հայ ֆուտբոլիստի այսպիսի մեկնարկը թվում էր, որ երկար տևել չի կարող, և այդպես էլ եղավ:

Հենրիխի վիճակագրությունն այդ երեք խաղերից հետո տհաճ տպավորություն է թողնում: Մխիթարյանն աչքի չի ընկել Պրեմիեր լիգայում օգոստոսից, իսկ Չեմպիոնների լիգայի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղում խփած գոլը և կատարած փոխանցումը միակն են այլ մրցաշարերում: 7 խաղ է անցել իր նախորդ արդյունավետ փոխանցումից կամ գոլից հետո: Ստվերում խաղալն անդրադարձել է ամբողջ թիմի արդյունքներին:

Սեպտեմբերից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի քիչ գոլային պահ է ստեղծել, քան «Սթոք Սիթին», «Քրիսթալ Փելասը» և «Բորնմութը», որոնք պայքարում են մրցաշարում տեղը պահպանելու համար: Մխիթարյանն իր մեղքի բաժինն ունի դրանում, Մոուրինյուն հասկանում է դա: Միկին փոխանինվել է առաջնության բոլոր 10 խաղերում և աստիճանաբար ավելի քիչ խաղային ժամանակ է ստանում: Մրցաշրջանի մեկնարկում նրան հանգիստ էին տրամադրում 80-րդ րոպեից հետո, իսկ այժմ նա խաղալու հնարավորություն ունի միայն մեկ ժամ:

Նույնիսկ «Չելսիի» հետ խաղում նրան փոխարինած Մարուան Ֆելաինին երկու գոլային պահ ուներ: Ժամանակն է հանգիստ տրամադրել Հենրիխին և հույս ունենալ, որ այն կօգնի նրան վերգտնել մարզավիճակը: Նախորդ տարվա օրինակն օգտակար էր ֆուտբոլիստի համար, ով չխաղաց մինչև նոյեմբեր:

Սակայն ո՞վ կարող է փոխարինել նրան: Խուան Մատան ավելի վատ մրցաշրջան է անցկացնում: Իսպանացին ընդամենը մեկ գնդակ է խփել: Ջեսե Լինգարդը կարող է փակել տարածությունը, սակայն «Հադերսֆիլդի» հետ խաղում տեսանք, որ դա նրանք այնքան էլ չի հաջողվում: Անդեր Էրերայի ընտրությունը կնշանակի ավելի պաշտպանողական մարտավարություն, իսկ Ֆելաինին ավելի շատ երկրորդ տարբերակ է:

Հենց դրանում է խնդիրը: Մոուրինյուն այլընտրանք չունի՝ ստիպված լինելով Մխիթարյանին ամեն շաբաթ դաշտ դուրս բերել՝ անկախ վերջինիս մարզավիճակից: Կան այլընտրանքներ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն նրանցից ոչ ոք չի կարող մրցակցել ֆուտբոլիստի հետ, ով մրցաշրջանի ընթացքում 32 գոլային փոխանցում է կատարել: Անգլիական ակումբը նրան կրկին տեսնելու կարիք ունի»,- գրում է պարբերականը:

Share |

Լրահոս