Բելառուսական մարզական կայքերը՝ Հայաստան-Բելառուս հանդիպման մասին

18:02 10.11.2017

Նոյեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ընտրանուն: Բելառուսական հեղինակավոր մարզական կայքերը՝ «Pressball»-ը և «Football.by»-ն գրել են իրենց երկրի ազգային հավաքականի պարտության մասին: 

«Եթե նայենք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին, ապա կտեսնեք մեկ, բայց վառ շողացող աստղի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա պրոֆեսիոնալ մակարդակով, խաղային և մարդկային տեսանկյունից Հայաստանի ընտրանու առաջատարն է և ավագը: Երբ Մխիթարյանը գնդակը արդյունավետ կերպով Գուտորի ոտքերի արանքով ուղարկեց դարպասը (2:0), այդ ժամանակ տանտերերի հարձակվողական եռյակը գրոհի եզրափակիչ հատվածում ծաղրեց տապալված Նաումովին: Այդ պահին նաև չհասկացան, թե իրենց ոտքերի մոտ ինչ կատարվեց Բիկովը և Բյուրկոն: Երրորդ գոլի ժամանակ Մխիթարյանը գնդակն անկյունայինից ուղարկեց դարպասային հրապարակ, որտեղ փորձեց Հովսեփյանի հետ պայքարել Նաումովը: Սակայն մինչ այդ պահը, Պոլիտևիչն ու խաղընկերները չէին կարողացել երկրորդ հարկում հաղթել մրցակցին, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում»,- գրում է «Pressball»-ը

«Հայաստանի հավաքականը մեր դիվիզիոնի մրցակիցներից է: Չնայած այն փաստին, որ իր կազմում ունի թոփ մակարդակի ֆուտբոլիստ: Այդպիսի խաղացող հայերի մոտ երկար ժամանակ չի եղել և ապագայում էլ հնարավոր է, որ չլինի: Մնացած առումներով մենք հավասար մրցակիցներ ենք: Ինչ-որ դիրքերում հայերն ավելի լավ խաղացողներ ունեն, որոշ դիրքերում՝ մենք: Արդյունքում՝ պարտվում ենք խոշոր հաշվով: Այո՛, Կրիուշենկոն շարունակում է փորձարկումները: Սա կարող է արդարցում լինել, սակայն միայն այն դեպքում, եթե ուշադրություն չդարձնենք այն փատին, որ հայերը նույնպես մարտական կազմով չէին խաղում: Հայաստանի ընտրանու մարզիչը նույնպես փորձարկումներ էր անում և հիմնական խնդիրը խաղի հաշվի վրա չէր դրել»,- գրել է «Football.by»-ն:

Share |

Լրահոս