Հյուրանոցի անվտանգության աշխատակիցը չի ճանաչել Դել Պիերոյին և թույլ չի տվել նրան տեսնել Մեսսիին (տեսանյութ)

16:35 10.11.2017

Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր դել Պիերոն որոշել էր այցելել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք հանգրվանել են Մոսկվայի հյուրանոցներից մեկում:

Սակայն Լեգենդար ֆուտբոլիստը հյուրանոց մուտք գործելուց խնդիրներ է ունեցել: Անվտանգության աշխատակիցը չի ճանաչել Դել Պիերոյին և չի թողել, որ նա հանդիպի Լեո Մեսսիի հետ: Հավաքված լրագրողները փորձել են աշխատակցին համոզել, որ իտալացին իսակապես ճանաչում է Մեսսիին, սակայն նա ոչ մի կերպ թույլ չի տվել «Յուվենտուսի» նախկին հարձակվողին առաջ շարժվել:

Խնդիրը հարթվել է այն ժամանակ, երբ Արգենտինայի ընտրանու մարզիչներից մեկը տեսել է Դել Պիերոյին և նրան ուղեկցել Մեսսիի մոտ: 

Տեսանյութը՝ այստեղ:

 

Share |

Լրահոս