Մորատա. Կվերադառնամ Ռեալ միայն մեկ դեպքում

12:17 10.11.2017

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան չի բացառել, որ օրերից մի օր կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ».

«Իհարկե, մի օր կվերադառնամ: Սակայն դա կանեմ այն ժամանակ, երբ «Չելսիի» հետ նվաճեմ բոլոր հնարավոր տիտղոսները և կարիերայիս լավագույն ժամանակահատվածն այստեղ անցկացնեմ: Երբ դու «մադրիդիստ» ես, ապա դժվարությամբ ես ոչ ասում քո հարազատ թիմին:

Անկեղծորեն չեմ հավատում, որ կգա այդ օրը, սակայն ամեն ինչ կարող է պատահել: Ներկա պահին նման խոսակցությունները լուրջ չեմ ընդունում, քանի որ երջանիկ եմ Լոնդոնում»,- իսպանացի հարձակվողի խոսքերը մեջբերում է «Skysports»-ը:

Share |

Լրահոս