Կրիվցով. Կյանքումս տեսած երկու անհավանական պրոֆեսիոնալներից մեկը Մխիթարյանն է

16:29 12.11.2017

«Շախտյորի» պաշտպան Սերգեյ Կրիվցովը մեկնաբանել է Դարիո Սռնայի` դոպինգի օգտագործման մեջ կասկածվելու հանգամանքը:

Սռնան որոշել է դադարեցնել ելույթները դոնեցկյան ակումբի կազմում դոպինգ-թեստի պատճառով, որը դրական արդյունք է ցույց տվել.

«Իմ կյանքում ես միայն երկու անհավանական պրոֆեսիոնալների եմ տեսել: Առաջինը Հենրիխ Մխիթարյանն է, ով օրը 24 ժամ ապրում է ֆուտբոլով: Եվ Դարիոն: Նա մարզումներից առաջ և հետո զբաղվում է ֆիթնեսով:

Շատ վշտացա` իմանալով նրան ուղղված մեղադրանքների մասին: Տեսել եմ, թե ինչ դեմքի արտահայտությամբ էր նա քայլում մարզաբազայում ... նա իրեն շատ վատ էր զգում: Նույնիսկ մի քանի կիլոգրամով նիհարել է: Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի, նրան կարդարացնեն և կասեն, որ դա ինչ-որ սխալմունք էր»,- ասել է Կրիվցովը:

Նշենք` Մխիթարյանը 2010-ից 2013 թվականներին հանդես է եկել «Շախտյորում» Կրիվցովի և Սռնայի հետ միասին:

 

Share |

Լրահոս