Ռաֆայել Նադալը ստացավ առաջին ռակետի մրցանակը (ֆոտոշարք)

23:39 12.11.2017

Ընթացիկ մրցաշրջանում թենիսի 6 մրցաշարեր հաղթած իսպանացի Ռաֆայել Նադալը ստացել է առաջին ռակետի մրցանակը:

«Ֆանտաստիկ մրցաշրջան եմ անցկացրել: Մեկ տարի առաջ չէի կարող մտածել, որ այստեղ կհայտնվեմ: Ինձ մոտ ոչինչ չէր ստացվի առանց ընտանիքիս, թիմիս: Պետք է ասեմ, որ անչափ շնորհակալ եմ նրանց»,- ասել է Նադալը:

Նադալը չորրորդ անգամ է մրցաշրջանն ավարտում որպես աշխարհի առաջին ռակետ:

Share |

Լրահոս