Բակայոկո. Ֆրանսիայի հավաքական հրավիրված Ռաբիոն, Կանտեն և Մատյուիդին ինձնից լավը չեն

10:57 13.11.2017

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակից դուրս մնալը:

«Հիասթափված եմ, որ չընդգրկվեցի կազմում: Դեռ հույս ունեմ հանդես գալ աշխարհի առաջնությունում, դա է նպատակս: Հանդես եմ գալիս մեծ ակումբում, ինչը կարող է լուրջ դեր խաղալ:

Կարծում եմ՝ Ռաբիոն, Կանտեն և Մատյուիդին ինձնից լավը չեն: Հարգում եմ մարզչին և այդ տղաներին, ովքեր ընկերներս են, սակայն ցանկանում եմ լինել նրանց կողքին հավաքականում»,- Բակայոկոյի խոսքը մեջբերում է «L`Equipe»-ը:

Share |

Լրահոս