Կրիշտիանու Ռոնալդուն 4-րդ անգամ հայր է դարձել

14:54 13.11.2017

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայր է դարձել:

Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը լույս աշխարհ է բերել իրենց դստերը` Ալանա Մարտինային:

Այս մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը` լուսանկար հրապարակելով «Instagram-ում:

Հիշեցնենք` Ռոնալդուն ևս 3 երեխա ունի փոխնակ մայրերից. որդին` 7-ամյա Կրիշտիանու-կրտսերը և երկվորյակներ Էվան և Մաթեոն, ովքեր լույս աշխարհ են եկել ամռան սկզբին:

Share |

Լրահոս