Խորվաթիան պահպանեց առաջին խաղի առավելությունը և դուրս եկավ ԱԱ-2018

01:36 13.11.2017

Աշխարհի 2018 թվականի առաջնության անցումային փուլի երկրորդ խաղում Խորվաթիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունաստանի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։

Առաջին խաղում խորվաթները հաղթել են 4։1 հաշվով, ինչի շնորհիվ նվաճել են Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր։

Ավելի վաղ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք էր վաստակել նաև Շվեյցարիայի ընտրանին, որը հաղթահարել էր Հյուսիսային Իռլանդիայի արգելքը։

 

Share |

Լրահոս