Ռան Բեն Շիմոն. Կիպրոսի, Հայաստանի և Վրաստանի հավաքականները մակարդակներով իրար շատ մոտ են

23:03 13.11.2017

Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռան Բեն Շիմոնը Հայաստանի հետ անցկացրած ընկերական խաղից հետո հետևյալն է ասել լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք՝ Բեն Շիմոնի սաները Երևանում 2:3 հաշվով պարտություն են կրել.

«Չգիտեմ, թե ազգային հավաքականում ինչ ասել է առաջին ու երկրորդ կազմ: Մեզ մոտ նման բան չկա:

Առաջին կեսում մենք շատ վատ ֆուտբոլ խաղացինք, պարզապես աղետալի խաղ էր մեզ համար: Երկրորդ կեսում ավելի լավ խաղացինք, քանի որ փոփոխություններ կատարեցինք ու բարձրացրինք տղաների մարտական ոգին: Բայց միևնույն է, մենք պետք է ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեինք:

Համեմատել Հայաստանի և Վրաստանի հավաքականների՞ն. կարծում եմ՝ Հայաստանի, Վրաստանի ու նաև Կիպրոսի հավաքականները մակարդակներով իրար շատ մոտ են: Ինչ վերաբերում է մեզ, մենք այս խաղում շատ ավելի լավ խաղացինք, քան Վրաստանի հետ օրեր առաջ կայացած խաղում: Մեզ համար շատ կարևոր է, որ կարողանանք հաղթել արտագնա խաղերում ու ես մոտ ապագայում մտադիր եմ լուծել այդ խնդիրը»:

Հիշեցնենք՝ Կիպրոսի հավաքականը նոյեմբերի 10-ին կայացած խաղում 0:1 հաշվով պարտվել է Վրաստանի հավաքականին:

Share |

Լրահոս