Կիպրոսի ֆուտբոլային պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

14:17 13.11.2017

Կիպրոսի հավաքականի ֆուտբոլային պատվիրակության անդամներից այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

«Կիպրոսի ֆուտբոլային պատվիրակության անդամներն այսօր կայանալիք խաղից առաջ այցելել է 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:

Ծիծեռնակաբերդ են այցելել նաև Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆոտիս Ֆոտիուն, տնտեսական գծով ղեկավար Անդրեաս Մորիասը և ղեկավար այլ անձինք»,- ասվում է Կիպրոսի ֆուտբոլային միության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Հաայաստան-Կիպրոս ընկերական խաղը տեղի կունենա այսօր` նոյեմբերի 13-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին:

Share |

Լրահոս