Ֆյուրի. Թանկագին Կլիչկո, միշտ տեսնելու ես ինձ քո մղձավանջներում

00:39 13.11.2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին բաց նամակ է գրել Վլադիմիր Կլիչկոյին:

«Վլադիմիր, չեմ հասկանում, թե ինչու է քեզ համար այդքան տհաճ գնչուների արքային պարտվելը: Անընդհատ խոսում ես Ջոշուայի հետ մենամարտի մասին, թե ինչպիսին է նա, սակայն այդ մենամարտում շանսերը 50-50 էին, և դու պարտվեցիր միայն տեխնիկական նոկաուտով:

Մեր մենամարտում չկարողացար ոչ մի հարված հասցնել ինձ: Սակայն դու ասում ես, որ Ջոշուան ավելի լավն է: Ճիշտը երբեք չես ասի, սակայն դու գիտես այն:

Պատրաստվում եմ նույնպես խաղալ քո փոքր եղբոր՝ Էյ Ջեյի հետ (խմբ՝ Էնտոնի Ջոշուա): Թանկագին Կլիչկո, միշտ տեսնելու ես ինձ քո մղձավանջներում և միշտ իմանալու՝ երբեք չես հաղթի գեր գնչուին»,- գրել է բրիտանացին թվիթերյան իր էջում:

2015 թվականին Ֆյուրին հաղթել է Կլիչկոյին: Այդ պարտությունն առաջինն էր ուկրաինացու համար 11 տարում:

Share |

Լրահոս