Հայկ Իշխանյան. Շատ ուրախ եմ հավաքականում խփածս առաջին գոլի համար

20:50 13.11.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Հայկ Իշխանյանը, ով իր առաջին գոլը հեղինակեց ազգային ընտրանու կազմում, Կիպրոսի հետ խաղից հետո կիսվեց տպավորություններով.

«Հիանալի տպավորություններ ունեմ. հիմնական կազմում անցկացրած առաջին իսկ խաղում գոլի հեղինակ դարձա: Այս երկու խաղերը հետագայում շատ բան կարող են տալ մեր հավաքականին, քանի որ նախապատրաստական փուլ էր: Հույս ունեմ՝ այս հանդիպումները ցույց կտան իրենց դրական կողմը:

Լիովին հարմարվել եմ հավաքականին, տղաներին շուտվանից էի ճանաչում: Տարբերություն չկա խաղում եմ կենտրոնում, թե ձախ եզրում, դժվարություններ չեմ ունենում: Որ դիրքում որ խաղում եմ ակումբում, այդ նույն դիրքում էլ խաղում եմ հավաքականում: Երկրորդ խաղակեսում խաղացինք երեք պաշտպանով և ես մի փոքր ձախ քաշված էի խաղում»,- ասել է Հայկ Իշխանյանը:

Հիշեցնենք՝ Հայաստան-Կիպրոս խաղում մեր ընտրանին 3:2 հաշվով հաղթանակ տարավ:

Share |

Լրահոս