Մանչեսթեր Յունայթեդի նախկին ֆուտբոլիստ Միլերի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

17:37 13.11.2017

Իռլանդացի կիսապաշտպան Լիամ Միլերը, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», այժմ այքարում է քաղցկեղի դեմ:

Սոցիալական ցանցերում կիսապաշտպանի հետ միևնույն թիմում հանդես եկած շատ ֆուտբոլիստներ, աշխատակիցներ իրենց աջակցությունն են հայտնում Միլերին:

«Մանչեսթեր Յունայթեդը» ևս հաղորդագրություն է տարածել «Թվիթերում», որում հայտնել է, որ ակումբում բոլորը մտքերով Միլերի և նրա ընտանիքի անդամների հետ են այս ծանր ժամանակներում: Ֆուտբոլիստն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ բուժման կուրս է ստանում:

Իր կարիերայի ընթացքում 36-ամյա Միլերը հանդես է եկել նաև «Սելթիկում», «Օրխուսում», «Սանդերլենդում» և այլ ակումբներում:

 

 

Share |

Լրահոս