Մոուրինյուին հետաքրքրել է Լայպցիգի կիսապաշտպանը

10:19 13.11.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին հետաքրքրել է գերմանական «Լայպցիգի» շվեդ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը,- հաղորդում է «Daily Mail»-ը:

Պորտուգալացի մասնագետը կիսապաշտպանի խաղին է հետևել ԱԱ-2018-ի՝ Շվեդիա-Իտալիա հանդիպման ժամանակ: Մանչեսթերցիները պատրաստվում են այդ տրանսֆերն իրականացնել ամռանը:

Ֆորսբերգի ծառայություններով ամռանը հետաքրքրված էին մի շարք ակումբներ, սակայն Գերմանիայի փոխչեմպիոնը որոշեց բաց չթողնել նրան:

Share |

Լրահոս