Էվրան ձեռքերով մեքենա է քաշել և խոստացել վերադառնալ ավելի ուժեղ (տեսանյութ)

16:31 13.11.2017

«Մարսելի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ակումբից հեռանալուց հետո անգործ չի նստում: Ֆուտբոլիստը զբաղվում է ֆիզիակական պատրաստվածությամբ, որպեսզի վերադառնա ավելի ուժեղացած:

36-ամյա ֆրանսիացին «Instagram»-ում տեսանյութ է տեղադրել, որում ձեռքերով միայնակ մեքենա է քաշում.

«Ինձ զգում եմ օրհնված, երջանիկ և ոչ ծույլ: Ինչու՞ անհանգստանալ, երբ ունեք աջակցություն և ուժ: Շարունակեք ժպտալ: Ես կվերադառնամ ավելի ուժեղ, քան` երբևէ: Ինձ դուր է գալիս այս խաղը»,- ասել է Էվրան:

Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին «Մարսելն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ակումբը խզել է պայմանագիրը Պատրիս Էվրայի հետ երկկողմ համաձայնությամբ:

Նման որոշման պատճառ է դարձել նոյեմբերի 2-ին ԵԼ-ի` «Վիտորիա Գիմարայնշի» հետ խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցած միջադեպը (0:1), երբ Էվրան ոտքով հարվածել է իր հասցեին վիրավորանքներ հնչեցրած երկրպագուի գլխին և կարմիր քարտ ստանալով` հեռացվել խաղադաշտից:

Ավելի վաղ, ՈւԵՖԱ-ն մինչև 2018 թվականի հունիսի 30-ը Էվրային որակազրկել է բոլոր եվրագավաթային խաղերից և 36-ամյա ֆուտբոլիստին տուգանել 10 հազար, իսկ «Մարսելին»` 25 հազար եվրոյով:

Share |

Լրահոս