Ռեալը կփորձի գնել Լիոնի առաջատարին

11:37 13.11.2017

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Նաբիլ Ֆեքիրի ծառայություններով,- տեղեկացնում է «AS»-ը:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետևում է 25-ամյա ֆուտբոլիստի խաղին և երջանիկ կլիներ նրան տեսնել Մադրիդում: Ֆեքիրի տրանսֆերով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: «Լիոնի» հետ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղում Ֆեքիրը խփել է 11 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս