Ռումյան Հովսեփյանը նշում է ծննդյան 26-րդ տարեդարձը

14:45 13.11.2017

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն այսօր` նոյեմբերի 13-ին, նշում է ծննդյան 26-րդ տարեդարձը:

Ֆուտբոլիստն այս օրերին գտնվում է ազգային ընտրանու ճամբարում` պատրաստվելով Կիպրոսի հետ այսօր կայանալիք ընկերական խաղին:

Հիշեցնենք` տևական դադարից հետո հավաքական վերադարձած Հովսեփյանը Բելառուսի հետ նոյեմբերի 9-ին կայացած ընկերական խաղում մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլի հեղինակ` աչքի ընկնելով խաղի 55-րդ րոպեին:

«ArmSport.am»-ի խմբագրակազմը շնորհավորում է Ռումյան Հովսեփյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ կարիերայում:

Share |

Լրահոս