Անցկացվել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված մարտարվեստների փառատոն

15:28 13.11.2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված մարտարվեստների փառատոնին:

Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարն իր խոսքում կարևորել է մարտարվեստների՝ որպես մասսայականություն վայելող մարզաձևերի դերը, մարզվելու և առողջ կենսակերպ վարելու գործում:

«Ուշուի և փառատոնին մասնակից մարտարվեստների մյուս ֆեդերացիաների ձեռքբերումներն ապացուցում են, որ կանոնակարգված աշխատանքը բերում է առավել լավ արդյունքների: Սա հաստատում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ որդեգրած քաղաքականության ճշմարտացիությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Ռոստոմյանը:

Միջոցառմանը ցուցադրական ելույթներով հանդես են եկել Հայաստանի այկիկենդո կարատեի, Հայաստանի այկիդո-այկիկայ, Հայաստանի քիք-բոքսինգի, Հայաստանի կիոկուշին կարատեի, Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Share |

Լրահոս