Վահան Բիչախչյանի և Յուրա Մովսիսյանի արխիվային լուսանկարը (ֆոտո)

15:13 13.11.2017

«Շիրակի» մամուլի քարտուղարությունն արխիվային լուսանկար է հրապարակել թիմի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի և «Ռեալ Սոլթ-Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի մասնակցությամբ:

5 տարի առաջ Գյումրիում արված այդ լուսանկարում Վահան Բիչախչյանը կրում է Մովսիսյանի և Հրայր Մկոյանի լուսանկարներով շապիկ, իսկ ձեռքին ունի գնդակ, հավանաբար, Մովսիսյանի ստորագրությամբ:

Հիշեցնենք` 18-ամյա Վահան Բիչախչյանն այժմ հանդես է գալիս Սլովակիայի «Ժիլինայում», իսկ օրեր առաջ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում դարձել է երկու հիանալի գոլի հեղինակ` Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2018թ. առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի երկրորդ տուրի` Շոտլանդիայի հետ խաղում (3:3):

Share |

Լրահոս