Հայկ Իշխանյանն իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)

18:34 13.11.2017

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու հետ:

Մեր ընտրանու կազմում հանդիպման հաշիվն արդեն 17-րդ րոպեին բացել է Հայկ Իշխանյանը՝ տուգանայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից խառն իրավիճակում գրավելով մրցակցի դարպասը:

Նշենք՝ սա «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստի առաջին գոլն էր Հայաստանի հավաքականի կազմում, իսկ նորամուտը, հիշեցնենք, Իշխանյանը նշել էր օրեր առաջ Բելառուսի հետ կայացած ընկերական խաղում:

 
Share |

Լրահոս