Անդրե Աղասի. Ֆեդերերն ավելի լավն է, քան Նադալը

22:12 13.11.2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասին նշել է, թե ով է պատմության մեջ լավագույն թենիսիստը:

«Թենիսիստը չի կարող համարվել լավագույնը պատմության մեջ, եթե իր հիմնական մրցակցին ավելի շատ է պարտվել: Նադալն ավելի շատ հաղթանակ ունի Ֆեդերերի նկատմամբ:

Իհարկե, կարելի է նաև պնդել հակառակը` ասելով, որ լավագույն Նադալն է, սակայն դա պարզապես քննարկում է: Ամեն դեպքում, Ֆեդերերը բացառիկ է ամեն ինչում: Նա յուրահատուկ է: Վստահ եմ, որ նրա անունն ընդմիշտ կմնա թենիսի պատմության մեջ»,- Աղասիի խոսքն է մեջբերում «Le Matin»-ը:

Share |

Լրահոս