Բասկետբոլ. ՖԻՄԱ-ն, Ուրարտուն և Արցախը հերթական հաղթանակները տարան

11:53 13.11.2017

Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի առաջնության չորրորդ տուրի հանդիպումները,- փոխանցում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Առաջին խաղում ՖԻՄԱ-ն լարված պայքարում 95։87 հաշվով առավելության է հասել «Արթիկի» նկատմամբ։ «Ուրարտուն» խնդիրներ չի ունեցել«Ինժեների» հետ խաղում։ «Ուրարտուի» բասկետբոլիստները վստահ հաղթանակ են տարել 73։52 հաշվով։ Չորրորդ տուրի վերջին խաղում «Գրանդ սպորտը» տանը զիջել է «Արցախին»՝ 63։89։

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ՖԻՄԱ-ն ու «Արցախը»:

Share |

Լրահոս