Դել Պիերո. Իտալիայի ընտրանին վատ հարձակվողներ չունի

21:17 13.11.2017

Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն խոսել է Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի Եվրոպայի գոտու անցումային` Իտալիա-Շվեդիա պատասխան հանդիպման մասին:

Շվեդիայի հավաքականն առաջին խաղում հաղթել էր Իտալիային նվազագույն հաշվով: 

«Չեմ կարծում, որ մենք խնդիրներ ունենք հարձակման գծում: Եթե Իմոբիլեն խաղում է կենտրոնում, ապա դառնում է գոլի հեղինակ գրեթե յուրաքանչյուր խաղում: Վենտուրան շատ տարբերակներ ունի: Նա եզրերում կարող է օգտագործել Ինսինյեին և Կանդրևային: 

Իտալիայի ընտրանու կազմում վատ հարձակվողներ չկան»,- Դել Պիերոյի խոսքն է մեջբերում «Sport360»-ը:

Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Share |

Լրահոս