Հայտնի է Ֆրանսիայի առաջնության հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը

23:35 13.11.2017

Հայտնի է դարձել Ֆրանսիայի ընթացիկ առաջնության հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը:

Ինչպես տեղեկացնում է «Lequipe.fr»-ը, լավագույնի կոչմանն արժանացել է Լիոնի «Օլիմպիկի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը:

Նախորդ ամսում կիսապաշտպանը դուբլի հեղինակ է դարձել «Մոնակոյի» և «Մետցի» հետ խաղերում:

Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մարսելի «Օլիմպիկի» կիսապաշտպան Լուիս Գուստավոն:

Share |

Լրահոս