Էդգար Մալաքյան. Պետք է պահենք մարզավիճակը, որպեսզի այսպիսի հաղթանակները շատ լինեն

21:34 13.11.2017

Հայաստանի ազգային հավաքականն այսօր` նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ և հաղթեց 3:2 հաշվով:

Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ընտրանու և ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:

Վերջինս խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 63-րդ րոպեին:

«Խաղից տպավորությունները միայն դրական են: Իմ կարծիքով` բոլորին դուր եկավ: Պետք է պահենք այս մարզավիճակը, որպեսզի մեր հավաքականում այսպիսի հաղթանակները շատ լինեն:

Չեմ կարծում, որ թույլ հավաքականներ կան: Եթե հաղթում ենք` չի նշանակում, որ մրցակիցը թույլ էր»,- ասել է Մալաքյանը:

Share |

Լրահոս