Ֆերնանդո Տորեսը կարող է վերադառնալ ԱՊԼ

15:41 13.11.2017

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում:

33-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում հայտնվել է մադրիդյան ակումբի պահեստայինների նստարանին և պատրաստվում է լքել հարազատ ակումբը 2018 թվականի ձմռանը: Տորեսը դիտարկում էր ՄԼՍ տեղափոխվելու տարբերակը, սակայն իսպանացին ավելի լավ առաջարկ է ստացել ԱՊԼ-ից:

Անգլիայում նրա ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը» և «Սաութհեմփթոնը»: Այս մասին հայտնում է «Mirror»-ը: Հարձակվողն ավելի մոտ է «Նյուքասլի» կազմը համալրելուն, որի գլխավոր մարզիչը Ռաֆայել Բենիտեսն է: Վերջինիս գլխավորությամբ Տորեսը հանդես է եկել «Լիվերպուլում»:

Share |

Լրահոս