Դե Ռոսին վիճել է մարզչի հետ և հրաժարվել խաղալ. մեզ հաղթանակ է անհրաժեշտ

10:51 14.11.2017

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին վիճել է մարզչի հետ ԱԱ-2018-ի անցումային փուլի՝ Շվեդիայի հետ պատասխան հանդիպման ժամանակ:

Կիսապաշտպանին խնդրել են մարզվել և պատրաստվել խաղադաշտ մտնելուն: Հենակետայինը բարկացել է, քանի որ իտալացիներին անհրաժեշտ էր հաղթել:

«Գրողը տանի, ինչո՞ւ ես պիտի մարզվեմ: Մեզ ոչ-ոքի պետք չէ, այլ հաղթանակ»,- ասել է Դե Ռոսին՝ ցույց տալով թիմի հարձակվող Լորենցո Ինսինյեին:

Իտալիա-Շվեդիա խաղն ավարտվել է ոչ-ոքի, իսկ Դե Ռոսին դաշտ դուրս չի եկել:

Share |

Լրահոս