Բուֆոն. Ես հեռանում եմ Իտալիայի հավաքականից

10:10 14.11.2017

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին.

«Ցանկանում եմ ներողություն խնդրել ոչ թե ինձ, այլ ամբողջ իտալական ֆուտբոլի փոխարեն:

Մենք չկարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրը, որը կարևոր սոցիալական նշանակություն ունի: Շատ ցավալի է, որ մենք այսպես ավարտեցինք ԱԱ-2018-ի ընտրական փուլը:

Նրանք, ովքեր խաղում են, գիտեն, թե որքան բարդ են անցումային խաղերը: Մենք չկարողացանք ցույց տալ մեր լավագույն խաղը: Այսպիսի հանդիպումներում ամեն բան որոշում են առանձին դրվագները, բայց շվեդների հետ դիմակայության առանցքային պահերին բախտը մեզանից երես էր թեքել: Ունենք հպարտություն և ուժ, բայց մենք համառ ենք: Գիտենք, թե ինչպես ուշքի գալ այսպիսի անհաջողությունից հետո:

Ես հեռանում եմ Իտալիայի հավաքականից: Գրկում եմ բոլորիդ, հատկապես նրանց ,ում հետ անցկացրել եմ այս տարիներն ազգային հավաքականում»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս