Եգիպտոսի հավաքականի դարպասապահը Բուֆոնին. ԱԱ-2018-ում բոլոր դարպասապահները կխաղան Ձեզ համար

11:36 14.11.2017

Եգիպտոսի հավաքականի դարպասապահ Էսամ Էլ-Խադարին աջակցել է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, ով չի մասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնությանը:

Իտալացիներն անցումային երկու խաղերի արդյունքում պարտվել են Շվեդիային, իսկ խաղից հետո 39-ամյա Բուֆոնը հայտարարել է միջազգային կարեիրան ավարտելու մասին:

44-ամյա եգիպտացի դարպասապահը, ով կարիերայում առաջին անգամ է մասնակցելու ԱԱ-ին, հաղորդագրություն է տարածել Բուֆոնի մասին.

«Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել: Միայն հույս ունեմ, որ կլինեմ աշխարհի առաջնությանն ու կփորձեմ փոխհատուցել Ձեր բացակայությունը: Աշխարհի առաջնությունում բոլոր դարպասապահները կխաղան Ձեզ համար, լեգենդ»,- գրել է Էսամ Էլ-Խադարին «Թվիթերի» իր էջում:

Հիշեցնենք` Եգիպտոսի հավաքականը 1990 թվականից ի վեր առաջին անգամ որակավորվել է ԱԱ-ին:

Share |

Լրահոս