Սերբիայի Մ21 հավաքականի մարզիչ. Դուք շատ լավ հավաքական ունեք

17:22 14.11.2017

Սերբիայի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Գորան Դորովիչը Հայաստանի երիտասարդական հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո հետևյալն ասաց լրագրողների հետ զրույցում.

«4 օրվա ընթացքում սա մեր երկրորդ խաղն էր, գիտեինք, որ բարդ էր լինելու:

Երկար ճանապարհ էինք անցել, բարդ էր, նկատվում էր հոգնածությունը, բայց ամեն դեպքում ես գոհ եմ: Շնորհավորում եմ իմ թիմին, սա մեզ համար մեծ հաղթանակ էր: Չկարողացանք ավելի շուտ գոլ խփել, բայց ես շատ գոհ եմ գրանցված արդյունքից: 

Հայաստանի հավաքականը լավ թիմ է, ունեք լավ ֆուտբոլիստներ, ուսումնասիրել էինք թիմին ու պատրաստ էինք այսպիսի խաղի: Գիտեինք, որ բարդ խաղ է լինելու, բայց արդյունքն ինձ գոհացնում է»,- իր խոսքում նշեց մասնագետը:

Share |

Լրահոս