Մխիթարյանի մարզաշապիկը հսկայական գումարով վաճառվել է աճուրդում

11:49 14.11.2017

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` ՄՅՈւ-ի մարզաշապիկը Կանադայում կազմակերպված աճուրդի ժամանակ վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով:

Այս մասին հաղորդվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: Այն իրականացվել է հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում:

Հաղորդվում է, որ կանադահայերն ընդհանուր առմամբ 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն հիմնադրամին:

 

Share |

Լրահոս