Կասիլյասը Բուֆոնի մասին. Շատ ցավալի է նման բան տեսնելը (ֆոտո)

12:36 14.11.2017

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն աջակցել է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին ԱԱ-2018-ում չհայտնվելուց հետո.

«Շատ եմ ցավում, որ ստիպված ենք լինում նման բաներ տեսնել: Ցանկանում եմ, որ դու, առաջվա նման, բոլորի համար լեգենդ մնաս:

Հպարտ եմ, որ բազմիցս ինձ վիճակվել է հանդիպել քեզ և խաղալ քո դեմ: Պետք է շարունակես ուրախացնել մեզ քո խաղով, ընկերս»,- գրել է Կասիլյասը «Թվիթերի» իր էջում և տեղադրել այս լուսանկարը:

Share |

Լրահոս