Կյելինին, Դե Ռոսին և Բարցալին ևս ավարտել են կարիերան Իտալիայի հավաքականում

10:27 14.11.2017

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Դանիելե Դե Ռոսին, Ջորջիո Կյելինին և Անդրեա Բարցալին ավարտել են կարիերան ազգային թիմում:

Այս մասին հայտնել է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:

Հիշեցնենք, որ Բարցալին և Դե Ռոսին աշխարհի 2006 թվականի չեմպիոններ են, Կյելինին դարձել է Եվրո-2012-ի փոխչեմպիոն և 2013 թվականի Կոնֆեդերացիաների Գավաթի բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք` Իտալիայի հավաքականն անցումային երկու խաղերի արդյունքում 0:1 հաշվով պարտվել է Շվեդիային և բաց կթողնի ԱԱ-2018-ը:

Share |

Լրահոս