Լուկակու. Իբրահիմովիչը կօգնի մեզ հասնել Մանչեսթեր Սիթիին

12:56 14.11.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ուրախ է, որ իր թիմակից Զլատան Իբրահիմովիչն ապաքինվել է վնասվածքից:

«Իբրահիմովիչի վերադարձը մոտիվացնում է ինձ: Նա ևս մեկ հիանալի ֆուտբոլիստ է, ով կլրացնի թիմը: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղալը բարդ է, իսկ նրա վերադարձը կօգնի մեզ հասնել «Մանչեսթեր Սիթիին»:

Մրցաշրջանի ավարտին շատ կա, դեռ ոչինչ չի որոշվել: «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է շատ ավելի լավ խաղալ»,- Լուկակուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 11-րդ տուրից հետո 8 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»:

Share |

Լրահոս