Մբապեն վստահեցնում է, որ բացասական պատասխան չի տվել Ռեալին

10:35 14.11.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է այն տեղեկությունը, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ զրույցում հրաժարվել է «արքայական ակումբ» տեղափոխվելուց,- հաղորդում է «TF1»-ը:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նաև նշել է, որ փարիզցիներն իր համար առաջին տեղում չէին: Սակայն արդյունքում նա վարձավճարով տեղափոխվել է ՊՍԺ:

Նրա տրանսֆերային ցուցակը պատկանում է «Մոնակոյին», սակայն մրցաշրջանի վերջում Մբապեն կդառնա ՊՍԺ-ի լիարժեք ֆուտբոլիստ:

Share |

Լրահոս