Պրիմերայի նախագահ. Եթե ինձ չեն խաբել, Մեսսին արդեն երկարաձգել է պայմանագիրը Բարսելոնայի հետ

16:25 14.11.2017

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երկարաձգել է պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ: Այդ մասին հաղորդել է Պրիմերայի նախագահ Խավիեր Տեբասը:

«Մեսսին արդեն երկարաձգել է պայմանագիրը: Բոլոր փաստաթղթերը պաշտոնական են: Եթե ինձ չեն խաբել, ապա ամեն ինչ այդպես է»,- Տեբասի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը պատրաստվում է Մեսսիին առաջարկել ցմահ պայմանագիր: Հոկտեմբերի սկզբին «Բարսելոնայի» հետ ցմահ պայմանագիր էր կնքել կիսապաշտպան Անդրես Ինյեստան:

Share |

Լրահոս