Ռիվալդոն պատմել է, որ կարող էր Բարսելոնայից տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ

15:21 14.11.2017

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն պատմել է, որ կարող էր տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն նրան նման հնարավորություն չեն տվել:

«Բարսելոնայում» գտնվելուս ժամանակ բազմաթիվ խոսակցություններ կային, որ ակումբը ցանկանում է ինձ վաճառել Անգլիա, սակայն այդպիսի հնարավորություն երբեք չեմ ունեցել:

Բոլոր թերթերում կային նման ասեկոսեներ, որ մի քանի գործակալներ խոսել են իմ գործակալների հետ: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը:

1999 թվականին ճանաչվել եմ լավագույն ֆուտբոլիստ: Ֆուտբոլ եմ եկել չափազանց աղքատ ընտանիքից, և արդյունքում դարձա աշխարհի լավագույն խաղացող, դա անհավանական է»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Share |

Լրահոս