Բուֆոնը ծափահարել է Շվեդիայի օրհներգի ժամանակ, երբ իտալացի երկրպագուները սուլել են այն (տեսանյութ)

00:55 14.11.2017

Իտալիայի ընտրանու երկրպագուները սուլել են Շվեդիայի օրհներգն Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի Եվրոպայի գոտու անցումային պատասխան խաղում:

Այդ պահին Իտալիայի ընտրանու ավագ, դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը սկսել է աջակցել Շվեդիայի օրհներգը ծափահարություններով: 

Փորձառու դարպասապահի գեղեցիկ ժեստը չի անտեսվել և դարձել է սոց. ցանցերի քննարկման առիթ:

Share |

Լրահոս