Goal. Ռոնալդուն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

17:21 14.11.2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Goal» ինտերներ-պարբերականի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը: Եռյակը եզրափակել է «սերուցքայինների» մեկ այլ ֆուտբոլիստ՝ խորվաթ Լուկա Մոդրիչը:

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Արգենտինացին նախորդ տարի նույնպես չի հայտնվել լավագույն եռյակում՝ կրկին լինելով 4-րդը:

«Goal50» մրցանակը շնորհվում է ամեն տարի: «Goal» պարբերականի` ամբողջ աշխարհի 37 հրատարակչությունների գլխավոր խմբագիրներն ու լրագրողները քվեարկում են և ընտրում մոլորակի՝ վերջին 12 ամիսների 50 լավագույն ֆուտբոլիստներին:

Share |

Լրահոս