Գրիզմանը համաձայնեցրել է պայմանագրի կետերը Բարսելոնայի հետ

20:42 14.11.2017

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, կարծես թե, կողմնորոշվել է իր ապագայի հարցում: 26-ամյա ֆուտբոլիստն ակտիվորեն բանակցում է կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Ինչպես հայտնում է «Le10Sport»-ը, կողմերը մոտ են վերջնական համաձայնության գալուն: Ֆրանսիական պարբերականը վստահեցնում է, որ Գրիզմանն արդեն համաձայնեցրել է պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ:

Այժմ «Բարսելոնան» պետք է հաջող բանակցություններ ունենա նաև «Աթլետիկոյի» ղեկավարների հետ, որպեսզի իջեցնի խաղացողի տրանսֆերային արժեքը: Մադրիդցիները ցանկանում են տեղափոխության համար ստանալ 100 մլն եվրո:

 

Share |

Լրահոս