Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում Անչելոտիի հետ

18:27 14.11.2017

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզիչ է փնտրում, ով պետք է փոխարինի Ջանպյերո Վենտուրային:

Ինչպես հայտնում է «Bild» պարբերականի լրագրող Տոբիաս Ալտշեֆլյան, ֆեդերացին շուտով բանակցություններ կսկսի «Բավարիայի» նախկին մարզիչ Կարլո Անչելոտիի հետ: 58-ամյա մասնագետը ազգային հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է:

Հիշեցնենք, որ Անչելոտին գերմանական ակումբից հեռացվել էր հոկտեմբերին՝ թիմի հետ աշխատելով մեկ և կես մրցաշրջան:

Share |

Լրահոս