Արգենտինան առանց Մեսսիի պարտվեց Նիգերիային (տեսանյութ)

22:27 14.11.2017

Արգենտինայի ընտրանին Կրասնոդարում ստուգողական հանդիպում անցկացրեց Նիգերիայի հավաքականի հետ և պարտվեց 2:4 հաշվով:

Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Էվեր Բանեգան: 36-րդ րոպեին Սերխիո Ագուերոն երկրորդ գնդակն ուղարկեց Դենիել Ակպեյիի պաշտպանած դարպասը:

Առաջին խաղակեսի վերջնամասում Նիգերիան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 44-րդ րոպեին աչքի ընկավ Կելեչի Իհեանաչոն:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Նիգերիան կարողացավ ևս երկու գնդակ ուղարկել նոմինալ տանտերերի դարպասը: 52 և 54-րդ րոպեներին Արգենտինայի ընտրանու երկրպագուներին տխրեցրեցին Ալեքս Իվոբին և Բրայն Իդովուն:

73-րդ րոպեին Ալեքս Իվոբին դարձավ դուբլի հեղինակ` ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:

Հիշեցնենք, որ Արգենտինայի և Նիգերիայի ընտրանիները նվաճել են Աշխարհի 2018թ. առաջնության ուղեգիր:

Արգենտինա-Նիգերիա` 2:4

Գոլերը` Բանեգա (27), Ագուերո (36) - Իհեանաչո (44), Իվոբի (52, 73), Իդովու (54)

 

 

 

 

 

Share |

Լրահոս