Օզիլը կարող է վերադառնալ Իսպանիա

21:10 14.11.2017

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է վերադառնալ Իսպանիա:

Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն», որը ցանկանում է ձեռք բերել գերմանացու տրանսֆերը գալիք տարվա ամռանը: 

Նշվում է, որ իսպանական ակումբը պատրաստ է Օզիլին վճարել շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ:

Հիշեցնենք, որ 2010-ից 2013 թվականներին Օզիլը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»:

Share |

Լրահոս