Ընկերական խաղեր. Լեհաստանը պարտվեց Մեքսիկային, Ալբանիան 10 հոգով հաղթեց Թուրքիային (տեսանյութ)

01:59 14.11.2017

Լեհաստանի հավաքականը պարտություն է կրել Մեքսիկայի հետ անցկացրած ստուգողական խաղում:

Հանդիպումը կայացավ Գդանսկի «Էներգա Գդանսկ» ստադիոնում և ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

Խաղի միակ գոլը 13-րդ րոպեին խփեց հարձակվող Ռաուլ Խիմենեսը: Գոլային փոխանցումով աչքի ընկավ կիսապաշտպան Խավիեր Ակինոն:

Հիշեցնենք, որ մրցող ընտրանիները նվաճել են ԱԱ-2018-ի ուղեգիր:

Լեհաստան-Մեքսիկա՝ 0:1

Գոլը՝ Խիմենես

Ալբանիայի հավաքականը կարողացել է հաղթել Թուրքիային: Անթալիայում կայացած ընկերական խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3:2:

Առաջին խաղակեսում հյուրերի հարձակվող Արմանդո Սադիկուն դուբլի հեղինակ է դարձել:

Խաղակեսի վերջնամասում Ալբանիան մնացել է 10 ֆուտբոլիստներով: Լեդիան Մեմուշայը ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից:

Երկրորդ խաղակեսի միջնամասում Ջենգիզ Ունդերը կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն հյուրերը շատ արագ 3-րդ գնդակն են խփել թուրքերի դարպասը: Գոլով աչքի է ընկել Էրոս Գրեզդան:

60-րդ րոպեին Էմրե Ակբաբան խփել է Թուրքիայի երկրորդ գոլը: Միրչա Լուչեսկուի գլխավորած թիմը, այնուամենայնիվ, պարտությունից խուսափել չի կարողացել: 

Թուրքիա-Ալբանիա՝ 2:3

Գոլերը՝ Ունդեր (47), Ակբաբա (60) - Սադիկու (24, 39), Գրեզդա (55)

Share |

Լրահոս