Ռոնալդինյոն խորհուրդ է տալիս Կոուտինյոյին տեղափոխվել Բարսելոնա

20:30 14.11.2017

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծում է, որ իր հայրենակից, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հարմարվել կատալոնական «Բարսելոնայի» խաղաոճին:

«Երջանիկ կլինեի տեսնել Կոուտինյոյին այն խաղաշապիկով, որով ես ժամանակին հանդես եմ եկել: Նա համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին: 

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում Կոուտինյոն: Հուսով եմ` նրա որակները կօգնեն Բրազիլիային հաղթել Աշխարհի առաջնությունը»,- Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:

Share |

Լրահոս